ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
«Չեմ բացառում, որ հասարակության մեջ որոշակի ատելության մթնոլորտի առկայությունը տեղափոխված լինի բանակ, բայց քանի որ մենք չունենք հիմնավոր փաստեր, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում ԶՈՒ-ում գրանցվող մահերը, որևէ բան չեմ կարող պնդել։ Պետք է լրջագույն ուսումնասիրություն կատարվի՝ պարզելու համար՝ մահվան դեպքերից յուրաքանչյուրի հետևում ինչ է թաքնված»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Պատգամավորի խոսքով՝ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում բանակում, և պետք է լինեն պատասխանատուներ։
Խոսելով Սահամանդրական հանրաքվեի մասին՝ Տոնոյանը նկատել է, որ իշխանությունները պատրաստ են բյուջեից ահռելի միջոցներ հատկացնել, միայն թե ազատվեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից և մյուսներից։
Շարունակությունը՝ տեսանյութում։