ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, որ ԲՀԿ-ի հետևում որևէ մեկի ականջները փնտրել պետք չէ։ Նրա խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը մշտապես փորձ է արվել մանիպուլյացիաների միջոցով կապել իրենց հետ։
«Այդ ամենը մանիպուլյացիաներ են, կրկնում եմ։ Ոչ մի դեպքում չփորձել մեր վզին փափաթել այս կամ այն քաղաքական ուժին կամ գործչին։ ԲՀԿ-ն ինքնաբավ քաղաքական ուժ է»,- ասել է նա։
Հարցին՝ արդյո՞ք դեռ օրակարգում է կառավարության 100% հրաժարականի պահանջը, պատգամավորն ասել է․
«Մենք երբևէ ինքնանպատակ բան չենք ասել և մեր հնչեցրած գնահատականներում որևէ հետ քայլ չենք անում»,- ընդգծել է նա։
Տոնոյանը նշել է նաև, որ առայժմ քննարկումներ չեն ունեցել այլ քաղաքական ուժերի հետ իրենց հանրահավաքներին նրանց ներգրավվելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ