ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․ «Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու համար 2020թ. փետրվարի 28-ից մարտի 3-ը Մոնտեվիդեո կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը»։