Խաչատուրյանն այցելել է Ուրուգվայի նախագահի նստավայր և շնորհավորել է պաշտոնի ստանձման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Capture

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում այցելել է Ուրուգվայի նախագահի նստավայր:

Նախագահը ողջունել է իր պաշտոնակցին և Հայաստանի Հանրապետության ու իր անունից շնորհավորական բարեմաղթանքներ հղել նրան բարձր պաշտոնի ստանձման կապակցությամբ:

--00—ՅՄ