ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի մի շարք օրենքներ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահը մարտի 4-ին ստորագրել է՝
«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը: