ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը դրական է համարում լոու-քոսթերների մուտքը հայկական ավիացիայի շուկա: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ համեմատաբար էժան ավիափոխադրող ունենալը կարևոր քայլ է, այն բաց երկնքի քաղաքականության բաղկացուցիչ մաս է:
«Դա նաև չափազանց կարևոր է զբոսաշրջության առումով, բայց իհարկե միայն դա չենք կարող անվանել տնտեսական լրջագույն բարեփոխում»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում