ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Մոսկվայի Վնուկովո շրջանում վերջերս «Սուպեր Պապա 2020» խորագրով մրցույթ է անցկացվել։ Մրցույթին մասնակցել են Եվգենի Սեթաևը, Ալեքսեյ Վոլկովը և Արման Ավագյանը։ Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru կայքը:
Մասնակիցները հայտնվել են տարբեր մրցույթներում՝ ցույց տալով իրենց գիտելիքն ու կարողությունները։:
Մրցույթում հաղթող է ճանաչվել Արմեն Ավագյանը։ Որպես մրցանակ Ավագյանը ստացել է հաղթական գավաթը և ընտանիքով հայկական սրճարան այցելելու և ծառայություններից անվճար օգտվելու արտոնագիր։
Ավելի վաղ նշվում է նաև, որ Ռուսաստանում մրցույթ կազմակերպվել է նաև կանանց համար։ 4 հայուհիներ «Սուպեր Մամա 2020»-ի հաղթողներն էին։