ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Կառավարությունը նախատեսում է երկարացնել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի աշխատանքները մինչև 2036 թվականը։ Այս մասին «Հայաստանում ատոմային բնագավառի զագացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանն ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Ալեքսանյանը:
Ըստ Ալեքսանյանի՝ եթե 2026 թվականից հետո եթե ատոմակայանի անվտանգ շահագործումը ուսումնասիրությունների արդյունքում հաստատվի կառավարությունը ևս 10 տարով նպատակ ունի երկարաձգել շահագործումը, ինչը կառավարության առաջնահերթություններից է։ Երկրորդ էներգաբլոկի կառուցումը նպատակ է կառավարության համար։
«Գործող ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավորինս երկարաձգելու տարբերակը համարվում է համակարգի նվազագույն ծախսերով զարգացման գրավականը, իսկ նոր բլոկի կառուցումը կառավարության նպատակներից է: Նկատի ունենալով հանգամանքը, որ Հայաստանը չունի բնական գազի և նավթի պաշարներ, ինչպես նաև միջուկային վառելիքի կայուն գները միջազգային շուկայում՝ էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակը պահելու և ամրապնդելու համար նոր կայան ունենալը համարում ենք անհրաժեշտություն», - ասել է Ալեքսանյանը։
Նա ընդգծել է, որ նոր կայանը պետության կարիքների բավարարման համար հնարավորություն կտա մատչելի գներով հուսալի և անվտանգ էներգամատակարարում իրականացնել: