ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ղարիբաշվիլին և նրան ուղկեցող պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այնուհետ այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 27-ին:
Այցի ընթացքում ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության հնարավորությունները։
Դավիթ Տոնոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագիրը։
Հանդիպման արդյունքներով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: