ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Ժնևի միջազգային ավտոսրահը կորոնավիրուսի հետևանքով չեղարկվել է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Իննսուներորդ միջազգային ավտոսրահը, որը պետք է լրատվամիջոցների համար բացվեր հաջորդ երկուշաբթի, իսկ այցելուների համար մարտի 5-15-ն ընկած ժամանակահատվածում, չի կայանա»,- ասվում է հայտարարությունում։
Կազմակերպիչներն ընդգծել են, որ նման որոշումը պայմանավորված է Շվեյցարիայի կառավարության պահանջով, ըստ որի նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով մինչև մարտի 15-ը պետք է չեղարկվեն բոլոր այն միջոցառումները, որոնց հնարավոր է, որ 1000 հոգուց ավելի մարդ մասնակցի:
Անցած տարի Ժնևի միջազգային ավտոսրահ ավելի քան 600 000 մարդ է այցելել: