ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին տեսաուղերձով դիմել է հանրությանը և կառավարությանը՝ հորդորելով, որ Սամվել Կարապետյանին հուղարկավորեն Գիտությունների ազգային ակադեմիայից:
Միաժամանակ Վահար Արծրունին հորդորել է հանրությանը միանալ իր կոչին։
«Սիրելի հանրություն, ազնիվ մարդիկ, դուք էլ դիմեք կառավարությանը LIVE վիդեոուղերձով կամ տարածեք այս մեկը՝
Սամվել Կարապետյանը պետք է հուղարկավորվի
ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՑ»,-տեսաուղերձի տակ գրել է Վահան Արծրունին։