ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
«РИА Новости» գործակալությանը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչին, գրում է, որ վերջնս կոչ է անում կորոնավիրուսից պաշտպանության համար հույսը չդնել թալիսմանների և աղոթքների վրա:
«Դա ապացուցված չէ փաստերով»,- հայտարարել է Յազարևիչն ի պատասխան այն հարցի, թե արդյոք թալիսմաններն ու աղոթքները կարող են պաշտպանել կամ բուժել մարդուն նոր տեսակի կորոնավիրուսից:
ԱՀԿ-ն կարգադրությունների համաձայն՝ վիրուսի տարածումը կանխելու և սեփական անձը վարակից պաշտպանելու լավագույն միջոցները հետևյալն են․
1․ հետևել հիգիենային, հաճախակի ձեռքերը լվանալ ու վերամշակելը սպիրտ պարունակող միջոցներով,
2․ մրսածության և փռշտալու ժամանակ փակել բերանն ու քիթը անձեռոցիկով, ապա անձեռոցիկը նետել կափարիչով աղբարկղի մեջ,
3․ ջերմության բարձրացման, հազի առաջացման և շնչառական խանգարումների դեպքում հնարավորինս շուտ դիմել բժշկական հաստատություն,
4․ հնարավորինս խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց, մարդկանցից ամենաքիչը մեկ մետր հեռավորություն պահել, մանավանդ եթե նրանք հազում են և բարձր ջերմություն ունեն։
Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 83 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 60 երկրում:
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։