ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Իրանի խորհրդարանի հինգ պատգամավոր վարակվել է նոր կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել է օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին:
«Կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնած 100 պատգամավորներից հինգի վերլուծությունները դրական էին: Մյուս պատգամավորները ևս կանցնեն փորձարկում»,-ասել է Աբբասին:
Աելի վաղ հայտնել էինք, որ խորհրդարանը դադարեցրել է նիստը կորոնավիրուսի պատճառով:
Նշենք, որ Իրանում պաշտոնապես հայտարարվում է 388 վարակվածների և 34 մահերի մասին, սակայն, ըստ BBC-ի հրապարակած տվյալների, երկրում վարակվածների թիվը 6 անգամ շատ է։
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։