ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Կորոնավիրուսով վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 276 հազարը: Մահացածների թիվն անցնում է 11 հազարը: Մարտի 21-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում՝ անցնելով 91 հազարը. մարտի 20-ի երեկոյան այդ թիվը 88 հազար էր:
Հայաստանում մարտի 21-ին ժամը 10։00-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակման 160 դեպք է հաստատվել, որից առողջացել է մեկը։ Մեկուսացված է 600-ից ավելի մարդ։ Հանրապետությունում մարտի 16-ից 18։30-ից մինչև ապրիլի 14-ը 17։00-ն արտակարգ դրություն է սահմանված։