33-ամյա քաղաքացին ավտոբուսում կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Փետրվարի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:



Քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 13.40-ին` Ալեք Մանուկյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Սարի թաղի 33-ամյա մի բնակչի:

Պարզվել է` րոպեներ առաջ նա թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր փող:

Կասկածվողը խոստովանել է կատարածը:

Գողոնը հայտնաբերվել է:

Տուժողից ընդունվել է հաղորդում;

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: