ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
ԱՄՆ կինոթատրոններում ապրիլի 10-ից էկրան կբարձրանա Հայաստանում թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆիլմը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։
Ապրիլի 10-ին ֆիլմը կցուցադրվի Լոս Անջելեսում, ապրիլի 17-ին Նյու Յորքում և Ֆրեզնոյում, իսկ ապրիլի 24-ին՝ Վաշինգտոնում, Բոստոնում և այլ վայրերում: