ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները շարունակվում են արդեն 5 ժամ: Այս մասին տեղեկացնում է РиаНовости-ն։ Բանակցությունների հիմնական թեման եղել է սիրիական Իդլիբում իրավիճակի սրումը:
Սկզբում նրանք առանձնազրույց են ունեցել, այնուհետև նրանց են միացել պատվիրակության անդամները։ Էրդողանը հայտնել է իր համոզվածությունը, որ բանակցությունների արդյունքները կմեղմեն Իդլիբում իրավիճակը։
Հիշեցնենք, որ Իդլիբում գործողություններից մահացել են 36 թուրք զինծառայողներ, վիրավորումներ ստացել՝ 30-ը։