ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
«Քանի դեռ սահմանները բաց չեն փախստականների համար, դուք նույնպես կարող եք փախստականների կերպար ընդունել և հեռանալ, լքել երկիրը»: Թուրքիայի Ուրֆա քաղաքի տեղական հեռուստաալիքներից մեկի հաղորդավարը անդրադարձել է Իդլիբում թուրքական ռազմական գործողությունը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Կարող են լինել մարդիկ, ովքեր հավատում են, որ այս երկիրը հայրենիքը չէ, այս ժողովուրդը իրենցը չէ: Սա նրանց համար հիանալի հնարավորություն է: Քանի դեռ սահմանները բաց չեն փախստականների համար, դուք նույնպես կարող եք փախստականների կերպար ընդունել և հեռանալ, լքել երկիրը:
Դուք կարող եք ասել՝ «ես այս երկրի որդին չեմ, ես ռուս թոռնիկ եմ, գերմանացի որդի, անգլիացի թոռնիկ, հայ…»։ Դուք կարող եք դա ասել: Եթե այդպես է, դարպասները բաց են, հեռացե՛ք», - հայտարարել է հաղորդավարը: