ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–յան միկրոբլոգում անդրադարձել է Մոսվայում Պուտին–Էրդողան հանդիպմանը:
«Պուտինն ինչ ուզեց, Էրդողանը տվեց։ Զինադադարը ամեն դեպքում ուրախացնող է։ Պուտինը մեր նախարարներին իր մոտ է կանչում։ Էրդողանը ռուս նախարարների մոտ է գնում»,-գրել է Փայլանը։
Նշենք, որ մարտի 5–ին տեղի ունեցած Պուտին–Էրդողան հանդիպում, որի ժամանակ զինադադար հաստատելու որոշում է կայացվել։