ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Ես բնավ չեմ ցանկանում արդարացնել երեկվա միջադեպի գլխավոր դրեակատարուհու արարքը, գուցե հենց նաև այն պատճառով, որ այն արդարացման կարիք չունի։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը․
Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «<<Մետրոյի աղջիկը>>>...
Ես բնավ չեմ ցանկանում արդարացնել երեկվա միջադեպի գլխավոր դրեակատարուհու արարքը, գուցե հենց նաև այն պատճառով, որ այն արդարացման կարիք չունի...
Բայց այդ աղջկան հայհոյողները հո չ՞են մոռացել, որ, <<հեղափոխության>> տենդից արբած, իրենք և իրենց նմանները Հայաստանի եռագույնը փռում էին ավտոների կապոտներին ու վրան գարեջուր խմում ու բլոտ խաղում:
Ինչի՞... պետության խորհրդանիշներն անարգելը կարելի ա՞...
Մենք օր առաջ անհատապաշտ հասարակությունից պետք է դառնանք գաղափարապաշտ հասարակություն... Թե չէ մեզ լավ բան չի սպասվում...
Հա, կամ էլ՝ <<Աչքը տեսնելով ա սովորում>>...»։