ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայ խաղաղապահները ևս մեկ անգամ աչքի են ընկել հմուտ և կազմակերպված գործողություններով և արժանացել զորավարժության կազմակերպիչների բարձր գնահատականներին: