Համաճարակը հաղթահարված է․ Սի Ծինփինն այցելել է կորոնավիրուսի «օջախ»՝ Ուհան քաղաք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Ծիփին

The Guardian-ը գրում է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումից հետո առաջին անգամ այցելել է կորոնավիրուսի «օջախ»՝ Ուհան քաղաք, ու մասնավորապես այն հիվանդանոց, որը կառուցվել էր համաճարակի բռնկումից անմիջապես հետո: Ըստ աղբյուրի՝ նա այցելել «առաջնագծում մարտնչող» բուժաշխատողներին, զինվորականներին, համայնքային աշխատողներին ու բնակիչներին իր խորին հարգանքը հայտնելու:



Կորոնավիրուսի բռնկումից հետո ՉԺՀ ղեկավարը բարձրաստիճան պաշտոնյաների հետ աշխատանքնային հանդիպումներ է ունեցել երկրի առջև ծառացած խնդիրը լուծելու համար, սական զերծ է մնացել հանրային վայրեր, այդ թվում՝ Ուհան քաղաք այցելելուց, ինչը առաջացրել էր հասարակության զայրույթը:



Ըստ վերլուծաբանների՝ նրա այցն, ամենայն հավանականությամբ, վկայում է այն մասին, որ երկիրը հիմնականում հաղթաhարել է համաճարակը: Չինաստանի կառավարությունը սկսել է քայլեր ձեռնարկել կաթվածահար եղած տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ:



«Ծինփինը հայտարարեց կորոնավիրուսի դեմ հաղթնակի մասին: Իր այցով նա Չինաստանի քաղաքացիներին փորձում էր վստահեցնել, որ նրանք արդեն ապահով են և կարող են վերադառնալ իրենց աշխատանքին»,- ասել է աղբյուրի զրուցակիցը:

 

սի