ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Մարտի 10-ին, ժամը 23:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին «OPEL ASTRA G» մակնիշի (վարորդ՝ Խոսրով Զ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր ընկել ձորը:
Ջրափրկարարները ուղևոր Անդրանիկ Պ.-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: