ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Ապրիլի 19-ին՝ ժամը 22:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Դողս և Աղավնատուն գյուղերի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Սարգիս Ա., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով ուղևոր Արա Ս.-ն (ծնված 1990 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: