ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Լոնդոնի «Արսենալ» մի քանի ֆուտբոլիստ երկշաբաթյա կարանտինում է հունական «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբի՝ կորոնավիրուսով վարակված սեփականատեր Եվանգելոս Մարինակիսի հետ շփվելու պատճառով։
«Արսենալ» և «Օլիմպիակոս» թիմերը Եվրոպա լիգայի շրջանակում հանդիպել են փետրվարի 27-ին։
Պրեմիեր Լիգան որոշել է հետաձգել մարտի 11–ին «Արսենալ»–ի և «Մանչեսթր Սիթի»–ի միջև տեղի ծրագրված խաղը։ Հանդիպման անցկացման ժամկետների մասին տեղեկություն դեռևս չկա։
Կորոնավիրուսի հետևանքով առանց հանդիսականների կանցեն «Բարսելոնա– Նապոլի», «Վալենսիա–Ատալանտա», «Պարի Սեն-Ժերմեն– Բորուսիա» հանդիպումները։