ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ակումբի ֆուտբոլիստները համաձայնության են եկել ղեկավարության հետ, որպեսզի աշխատավարձերում լինեն կրճատումներ: Այս մասին ինսթագրամյան իր էջում հայտնել է ֆուտբոլիստը:
Մեսսին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված դադարի ընթացքում՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների աշխատավարձերը կիջեցվեն 70 տոկոսով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ էին աշխատավարձերի 70 տոկոսի չափով կրճատմանը: Նրանք պատրաստ էին հրաժարվել առավելագույն աշխատավարձերի 50 տոկոսից: