ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերվել է և մեկուսացվել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։
Մեկուսացված են թվով 57 անձ»,-գրել է նախարարը։
Նշենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 դեպք։