ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
ՀՀ քաղաքացին ինքնասպանության փորձ է արել՝ կարծելով, թե կորոնավիրուսով է վարակվել: Այդ մասին հայտնում է Տելեգրամի «Բաղրամյան 26» ալիքը:
Ըստ աղբյուրի՝ ՌԴ-ից վերադարձած, մեուսացման մեջ գտնվող 66-ամյա տղամարդը էսենցիա է խմել՝ կարծելով, թե վարակակիր է: Նրան ժամանակին հիվանդանոց են հասցրել և ստամուքսի լվացում արել:
Ըստ աղբյուրի՝ նա COVID-19-ով վարակված չի եղել, պարզապես ունեցել է բարձր ջերմություն: