ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 11-ին աշխատանքային այցով եղել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:
ԶՈՒ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասերից մեկում, այցելել ճաշարան, ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ: