ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ վաղը ուսումնական հաստատությունները չեն գործելու, վարչապետը հավելեց նաև, որ հետագա ռազմավարության մասին կտեղեկացնի հետագայում:
Խնդրում եմ հիշեք, կորոնավիրուսից ավելի մեծ վտանգ է հենց խուճապը, այո՛, ամբողջ աշխարհում վիճակը մտահոգիչ է, բայց ծանր չէ, առավել ևս՝ խուճապի մատնվելու որևէ հիմք չկա:
Եղեք առողջ !!!»