ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանն, առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Թեստերը հանձնել են առավոտյան, պատասխանները կստացվեն մինչեւ օրվա վերջ: Վարչապետն ու տիկինն իրենց լավ են զգում, ջերմություն չունեն»,-ասաց Գևորգյանը: Խոսնակը նաեւ նշեց, որ վարչապետն ու տիկինը շարունակում են մեկուսացված մնալ Սևանում:
Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»։