ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Լիտվայի ներքին գործերի նախարար Ռիմա Տամաշյունենեյի հայտարարությանը, գրում է, որ Լիտվան, կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, փակում է մուտքը օտարերկրացիների համար և վերականգնում Եվրոպական Միության հետ սահմանային հսկողությունը:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ վերականգնվում է Լեհաստանի և Լատվիայի սահմանային հսկողությունը, ինչպես նաև փակվում է մուտքը օտարերկրացիների համար»,- ասել է Տամաշյունենեն:
Սահմանափակումները դեռևս չեն տարածվի բեռնափոխադրումների վրա: Լիտվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 դեպք:
Նշենք, որ Հայաստանը ևս ժամանակավորապես փակել է սահմանները Իրանի և Վրաստանի հետ։