ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Wizz Air ավիաընկերությունը, պայմանավորված Լիտվայի կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։
Այս մասին հայտարարություն է տարածել Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում ՀՀ դեսպանությունը։
Ըստ այդմ, ս․թ․ մարտի 20-ից նախատեսված Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը անորոշ ժամանակով հետաձգվում է։
WizzAir-ն իր պատրաստակամությունն է հայտնել փոխհատուցել բոլոր գնված ավիատոմսերի արժեքը, որոնց վերաբերյալ ուղևորներին ավիաընկերություն կողմից կուղարկվի անհատական ծանուցում»,- ասված է հայտարարության մեջ։