ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
ՀՀ կառավարությունը մեկ ժամով ընդմիջեց ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու հարցի քննարկումը։ Այն կմեկնարկի 17։15-ին։
Նշենք, որ կառավարությունը հատուկ նիստ է հրավիրել՝ քննարկելու Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը՝ կապված կորոնավիրուսի տարածումը կանխելու հետ։
Հայաստանում այս պահին կա 30 վարակված, որից մեկը՝ առաջին վարակակիրը, ապաքինվել է։