ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը A Bola-ի հետ զրույցում հերքել է տեղեկություններն այն մասին, թե ՈւԵՖԱ-ն կորոնավիրուսի համաճարակի պատճառով քննարկում է ազգային առաջնությունների դադարեցման և հնարավոր չկայանալուց հետո չեմպիոնների որոշման նոր կարգը։
«ՈւԵՖԱ-ն որևէ իրավունք չունի դադարեցնել ազգային առաջնությունները կամ որոշել այդ առաջնությունների չեմպիոններին: Առաջնությունները դադարեցնելու և չեմպիոններին որոշելու կարգը կարող են սահմանել միայն տվյալ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները»,- ասել է ՈւԵՖԱ ներկայացուցիչը։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով եվրոպական երկրները դադարեցրել են առաջնությունները։