ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
ՈւԵՖԱ-ն արտահերթ օնլայն կոնֆերանս կկազմակերպի ՈւԵՖԱ անդամ 55 ասոցիացիայի ղեկավարներն ու կառույցի ղեկավար կազմի հետ։
Նախատեվում է քննարկել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառումների կայացման ժամանակացույցը, արդյունքում պարզ կդառնա ԵՎՐՈ-2020-ի ճակատագիրը։
Հավանական է, որ մրցաշարը տեղափոխվի մեկ այլ ամիս։ Հնարավոր երկու տարբերակ է քննարկվում իրավիճակի զարգացման․ Եվրո-2020-ը կայանալու է 2021 թվականի հունիսին կամ 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին:
Եվրո-2020-ի հավանական հետաձգումը կազդի ՈւԵՖԱ-ի բյուջեի վրա, ուստի կազմակերպությունը ֆինանսական փոխհատուցում կպահանջի ֆեդերացիաներից: