ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Բուհերը հաստատել են, որ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով ուսուցում են իրականացնում, ինչը նշանակում է, որ բուհերի մասով մենք խնդիրներ չեն լինի։ Այս մասին ասուլիսում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ նախարարը նշել է, որ այստեղ մեծ ոգևորություն է առկա․
«Որոշ ուսումնական հաստատություններ սկսել են կիրառել օնլայն հարթակները, և ես այդ դպրոցների ղեկավարներին ողջունում եմ՝ ասելով, որ նրանք մեր գործընկերներն են: Չենք կարող ասել, որ այս պահին կարող ենք ապահովել բոլոր հնարավորությունները, քանի որ այս իրավիճակը պիլոտային է: Կոչ ենք անում բոլորին ջանքեր գործադրել՝ հաջողություն ունենալու պիլոտային այս իրավիճակում»։
ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ամեն օր՝ առավոտյան ժամը 8:30-9:30, լինելու են դասախություններ և դասեր: Այնուհետև դրանք վերսկսվելու են ժամը 11:30-12:30: Լինելու է նաև յութուբյան ալիք։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84 է։ Մեկուսացված է 444 մարդ, ինքնամեկուսացված՝ 799։
ՀՀ կառավարությունը երկրում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց:
«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է կառավարության որոշման մեջ։