ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
«Նորք» ինֆեկցիոն կլինիկան կորոնավիրուսով վարակվածների, նրանց հարազատների, բուժանձնակազմի համար կտրամադրի հոգեբանական ծառայություն:
«Հարգելի՛ քաղաքացիներ
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում 16.03.2020թ.-ից կազմավորվել և գործում է հոգեբանական ծառայություն:
Հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն է տրամադրվում պացիենտներին, նրանց հարազատներին և բուժանձնակազմին:
Հոգեբանական ծառայություն մասնագետները իրականացնելու են իրենց ծառայությունը ընդունարանում և բաժանմունքներում:
Գործում է նաև շուրջօրյա առցանց, հեռախոսային հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հոգեբանների կողմից, որի համար կարող եք զանգահարել`
☎️+37433340110
☎️+37491042914
(WhatsApp, Viber)
Հատուկ շնորհակալություն մեր կամավորական աշխատանքը կատարող հոգեբաններին‼️
#Առողջ եղեք‼️
Սիրով` #ՆորքԻԿՀ»