ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ժամը 19:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքի արարողության հեռարձակմանը կարող եք հետևել՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։