ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Քրիստոնյա մեր ժողովուրդը պատմության ընթցքում հաճախ ենթարկվել է արհավիրքների ու նեղությունների, սակայն իր լուսավոր հավատքով ու գալիքի տեսիլքով վեր է հառնել տեսիլքից ու փորձություններից, և առ Աստված ապավինությամբ վերահստատել իր վճռականությունը արժանապատիվ գոյության և հարատևության։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Ծանր և դժվարին օրեր ենք ապրում, ամենօրյա բռնաճնշումների և նվաստացումների է ենթարկվում շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովուրդը, նվազ չեն նաև Հայաստանի առջև հառնած սպառնալիքները, տակավին անհանգիստ են սահմանները՝ լեցուն թշնամու սադրանքներով ու հարձակումների վտանգներով»,-հիշեցրեց կաթողիկոսը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները մտահոգություններով ու տագնապներով են համակել հայ ժողովրդի հոգիներն ինչպես հայրենիքում, այնպես և Սփյուռքում։
Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվում է Խաղաղության աղոթք Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի խաղաղության և ապահովության համար:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԶՀ