ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով անցնում է միայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության:
«Խնդրում ենք Ձեր գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին. mes@mes.am, info@mes.am
Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ը, զանգահարել 012-31-77-20 և 060-44-02-07 հեռախոսահամարներով: Շուրջօրյա գործում են 911 և 112 հեռախոսահամարները»,- ասված է հայտարարության մեջ։