ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և ԱՄԷ թռիչքների վրա: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:
«Կորոնավիրուսի տարածման հետ կապված սահմանափակումները մտցվում են մարտի 20-ի կեսգիշերից և վերաբերում են Ռուսաստանի տարածքից ուղևորափոխադրումներին և հակառակ ուղղություններին, բացառությամբ՝ Մոսկվայի Շերեմետևոյի օդանավակայանից դեպի Լոնդոն, Նյու Յորք, Աբու Դաբի և հակառակ ուղղություններով կանոնավոր թռիչքների»:
Կբացառվեն այդ երկրներից ռուսների դուրս բերման չարտերային թռիչքները: