ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Facebook ընկերությունը կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ պայամանավորված՝ իր աշխատակիցներին օգնելու նպատակով նրանցից յուրաքանչյուրին պատրաստվում է 1000 դոլար նվիրել։
Նախաձեռնության մասին հայտնել է ընկերության հիմնադիր-տնօրեն Մարկ Ցուկերբերգը։
Բոնուսային գումարները աշխատակիցների միջև կբաժանվեն ապրիլի ընթացքում։
Facebook ընկերության աշխատակիցների համար նախատեսված փոխհատուցման միջին գումարը հասնում է 228 651 դոլարի։ Ընկերությունը հայտնել է, որ կվճարվեն նաև տնից աշխատողներն ու վարակակիրներերը։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 159 երկրում, աշխարհի բոլոր մայրցամաքներում: Իրավիճակն առավել ծանր է Իտալիայում, Իրանում, Հարավային Կորեայում:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84 է։ Մեկուսացված է 444 մարդ, ինքնամեկուսացված՝ 799։
ՀՀ կառավարությունը երկրում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու որոշում 0ընդունեց:
«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է կառավարության որոշման մեջ։