ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ կորոնավիրուսից հետո ստեղծված խնդիրները, ինչ-որ առումով, նաև պատուհան էին նոր երևույթներին արագ ինտեգրվելու համար: 24News-ի հետ զրույցում պատգամավորը մասնավորեցրեց՝ խոսքը հեռավար կրթության մասին է, երբ ուսհաստություններում աշխատողները շատ արագ կարողացան առցանց ուսուցման անցնել:
Հովհաննիսյանը չի բացառում՝ հնարավոր է տարեց պատգամավորներ լինեն, որ ինքնամեկուսացվել են այս օրերին: Բայց նրան նախ զարմացրել, ապա ուրախացրել է հանգամանքը, որ ԱԺ ընդդիմությունն ու մեծամասնությունը մի բռունցք են դարձել այժմ ու խուսափում են խուճապ տարածող հայտարարություններ տարածելուց:
Մանրամասները՝ տեսանյութում։