ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ազային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն այն տեսակետին է, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների, որոնք մտածում էին միմիայն սեփական հարստության մասին, իրենց իշխանությունը հարստանալու մասին չի մտածում, և հենց այդտեղից են գալիս պարգևավճարների մասին տարատեսակ խոսակցությունները: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ հեղափոխությունից երկու տարի անց շատ բան է փոխվել:
«Արժեհամակարգային փոփոխությունների ճանապարհով ենք փորձում գնալ: Անընդհատ ՀԴՄ-ների մասին ենք խոսում, ինչը պատահական չէ: Դա նույնպես արժեհամակարգային փոփոխության մի մասն է: Մարդիկ պետք է հասկանան՝ բոլորս մեկ ընդհանուր բյուջեի համար ենք պատասխանատու: Արժեհամակարգային փոփոխություն է նաև երկրի առաջնորդի նկարը տնօրենների սենյակներից հանելը և այլն»,- ընդգծում է «Իմ քայլի» պատամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։