ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Փետրվարի 17-ին Փարիզում ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը ոչ պաշտոնական է լինելու։ Այս մասին ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը մեջբերում է LCI հեռուստաալիքը։
«Ոչ պաշտոնական հանդիպմանը կմասնակցեն Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Դանիայի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։
--00—ՅՄ