ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասն ու ակումբների նախագահները մրցաշրջանն ավարտին հասցնելու վերաբերյալ խորհրդակցություն են անցկացրել
Եթե կորոնավիրուսի համաճարակի հետևանքով դադարեցված մրցաշրջանը վերսկսվի մայիսի կեսին, ապա թիմերը ստիպված կլինեն խաղալ ամեն երկու օրը մեկ, որպեսզի մրցաշրջանը ամենաուշը հունիսի 30-ին ավարտի։
27 տուրից հետո առաջատարը «Բարսելոնան» է՝ 58 միավորով, նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալը» ր կատալոնական ակումբին զիջում է 2 միավորով։
Առաջնության ավարտին մնացել է 11 տուր։ Նախատեսված էր վերջին տուրն անցկացնել մայիսի 24-ին։