ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:
Վերջինիս շեշտել է, որ առաջնությունը վերսկսվելու դեպքում կանցկացվի 35 օրերի ընթացքում, և խաղեր կլինեն ամեն օր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Լա լիգայի բոլոր ակումբներն արդեն իսկ զգուշացվել են առաջնության հնարավոր վերսկսման ժամկետների մասին: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: