Օրավարձով աշխատողներրը պետությունից պետք է կոնկրետ փող ստանան, այլընտրանք չկա. Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը պարզ հաշվարկ է անում՝ եթե բոլոր ՓՄՁ-ները օգտվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պետական աջակցությունից, ապա գործատուները աշխատողներին մինինում 5-10.000 դրամ կարող են տրամադրել: 24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ ՓՄՁ-ներին օժանդակելու վարչարարության մեխանիզմները հստակեցված չեն:

Պատգամավորը վստահ է՝ այս իրավիճակում պետությունը պետք է ռիսկով փողեր ներարկի տնտեսության մեջ:

«Պետությունը չպետք է խնայի կամ մտածի՝ ռիսկի տակ դնել, թե ոչ գումարները: Պահուստային գումարները պետք է շրջանառի, որ այն նորից հետ գա»,- հստակեցրեց Մելքումյանը:

Ինչ վերաբերում է այս օրերին հարկադիր պարապուրդի մատված մարդկանց, ապա Մելքումյանը նշեց, որ լուրջ խնդրի առաջ են կանգնել հատկապես օրավարձով աշխատողները: Ըստ նրա՝ օրավարձով աշխատողներին պետությունը պետք է կոնկրետ, ուղղակի ձևով փող տալ, ուրիշ այլընտրանք չկա:

Մանրամասները՝ տեսանյութում։