ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը հինգ միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար փոխանցել եմ 5.000.000 դրամ:
Այս դժվարին պահին կաևոր է, որպեսզի մեր հասարակությունը միաբան լինի, և համատեղ ուժերով փորձենք հաղթահարել ճգնաժամային այս իրավիճակը:
Խորհին շնորհակալություն եմ հայտնում բուժաշխատողներին՝ իրենց հերոսական աշխատանքի համար:
Աստված պահապան մեր երկրին և ժողովրդին», - գրել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին։